ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարն Արցախում խախտելու մասին![]() 13 օգոստոսի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախում հրադադարի խախտման մասին։ «Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021-ի օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տիպի ԱԹՍ-ներով 2 հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։ Անցկացվում է հետաքննություն: Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: «Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում էր ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |