Ռուսներին վիրավորած Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը ՌԴ 50 տարով արգելել են13 օգոստոսի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ-ն 50 տարով արգելել է մուտքը Ռուսաստան Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեին, որը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ռուս ժողովրդի հասցեին։ Վահաբզադեն, դիմելով Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տտարածքը ամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։ ՆԳՆ-ից հայտնել են, որ նման որոշում է կայացվել, քանի որ այդ անձը «ազգամիջյան պառակտում սերմանող հրապարակային արտահայտություններ է արել համացանցում», գրում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ ՆԳՆ-ն զգուշացրել է, որ ՌԴ, նրա բնակիչների և արտերկրում բնակվող ռուսների դեմ ապակառուցողակն գործողությունների կոչեր անող օտարերկրացիներին կարգելվի մուտքը երկիր, քանի որ դա կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը։ Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել:Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։ «Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |