Ռուս խաղաղապահները մոտ 40 լ արյուն են հանձնել Արցախի բնակիչների համար![]() 13 օգոստոսի 2021 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար, որոնք ապրում են բաժանարար գծի հարևանությամբ։ Զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը եղել է կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղի իշխանությունների Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված կոչին։ Կոչին մոտ 100 ռուս զինծառայող է արձագանքել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արյան նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում խաղաղապահ ուժերի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից։ Բաժանմունքի պետ Գայանե Ավանեսյանն ասել է, որ արյան նմուշառումից հետո այն հետազոտվում է լաբորատորիայում՝ տարբեր վարակների առկայությունը բացառելու նպատակով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |