«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտին» պարտվելուց հետո![]() 13 օգոստոսի 2021 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ալմաթիի «Կայրաթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտից» կրած պարտությունից և Եվրոպայի լիգայից դուրս մնալուց հետո, գրում է TengriNews-ը։ «Ցավոք, չհաջողվեց հասնել այնպիսի արդյունքի, որն ընդունելի կլիներ մեզ համար։ Ուստի, ես որոշել եմ հրաժարական տալ գլխավոր մարզչի պաշտոնից»,-ասել է Կեկերը։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երևանում 3:2 հաշվով հաղթել է «Կայրաթին» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան խաղում: Սա առաջին անգամն է հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, որ թիմը դուրս է գալիս ԵԱ փլեյ-օֆֆ։ Մինչ այդ Ալմաթիում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |