Lufthansa-ն բացել է Երևանից դեպի Ֆրանկֆուրտ իր նոր երթուղին13 օգոստոսի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Lufthansa ավիաընկերությունը բացել է իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի Երևան։ Գերմանական Lufthansa-ն շաբաթական 3 թռիչք կիրականացնի` Ֆրանկֆուրտի իր հանգույց առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն: Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ օգոտոսի 13-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի։ Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին: Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ: Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով. Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից, Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ, Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց օգոստոսին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |