Թուրքիան իր նորագույն սպառազինությունը կներկայացնի IDEF 2021 միջազգային ցուցահանդեսում![]() 13 օգոստոսի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մտադիր են առաջին անգամ ներկայացնել իրենց արտադրության որոշ նմուշներ այդ ոլորտի ամենամեծ միջազգային միջոցառումներից մեկում՝ IDEF 2021 Ռազմարդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսում։ Այն կայանալու է օգոստոսի 17-20-ը` Ստամբուլում: Ցուցահանդեսը կազմակերպում է Պաշտպանության նախարարությունը` նախագահի աշխատակազմի հովանու ներքո, գրում է Daily Sabah-ը։ Թուրքական ընկերությունները պաշտպանական նշանակության արտադրանքի լայն շրջանակ կներկայացնեն, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտային միջոցներ, զենք, ռադարներ, hիդրոլոկատորներ, ծովային հարթակների համար նախատեսված լուծումներ, ավիացիոն համակարգեր, հրթիռներ, անվտանգության համակարգի սարքավորումներ և այլն։ Katmerciler-ն առաջին անգամ կներկայացնի իր 2 նոր զրահափոխադրիչները։ Ցուցահանդեսի շրջանակում բազմաթիվ բանակցություններ կանցկացվեն և նոր պայմանագրեր կկնքվեն։ IDEF-ն աշխարհում անցկացվող ռազմարդյունաբերության ոլորտի 32 ցուցահանդեսներից 3-րդն է մասնակից ընկերությունների քանակով։ Ցուցահանդեսում կներկայացվի 1236 ձեռնարկության արտադրանք աշխարհի 53 երկրից, որից թուրքական կլինեն 536-ը։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակ 79 երկրից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |