ԱՆ․ ՀՀ-ում համաճարակային իրավիճակը մնում է լարված` Covid-19-ի դելտա շտամի պատճառով13 օգոստոսի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող Covid-19-ի նոր շտամներով, մասնավորապես` դելտա շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, չնայած բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չԷ։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները. • կրե՛ք դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք, • պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով, • պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, • հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։ «Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ) անմիջապես կապվե՛ք 4եր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ ընդունեք հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |