Լեզվի կոմիտեն հորդորում է բոյկոտել այն սրճարանները, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է13 օգոստոսի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, խոսելով «Լեզվի մասին» օրենքի խախտումների մասին, հայտարարել է, որ Հայաստանում տնտեսվարողները զարմանալի «լեզվական քաղաքականություն» են վարում»՝ նրանք կարծես թե գործում են ոչ թե հայաստանցիների, այլ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Նա հորդորել է բոյկոտել և դուրս գալ այն սրճարաններից, որտեղ ճաշացանկը միայն օտար լեզվով է, տեղեկացնում է Factor.am-ը: Նա հավելել է, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճաշացանկը նախ պետք է լինի հայերեն, քանի որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, այն կարող է զուգակցվել նաև այլ լեզուներով: 2021թ․ յոթ ամիսների ընթացքում Լեզվի կոմիտեն հարուցել է 63 վարչական վարույթ։ Դավիթ Գյուրջինյանն այն մեծ թիվ է համարել՝ նշելով, որ մեկ տարվա համար նախատեսված է 75 վարչական վարույթի հարուցում, գրում է Panorama.am-ը։ Գյուրջինյանի խոսքով, իրենք հետամուտ են լինում, որ «Լեզվի մասին» օրենքի պահանջները կատարվեն, թվային տվյալներից առավել նա կարևորում է, որ մարդիկ իմանան երկրում կա Լեզվի կոմիտե։ «Սա Հայաստանն է, մեր երկրի պետական լեզուն հայերենն է, այն գերակա է, առաջնային է»,- ասել է նա՝ ընդգծելով նաև օտար լեզուներով ամենուր դրված ցուցանակները։ Գյուրջինյանը հիշեցրել է, որ դա զարգացվածության նշան չէ, մարդիկ սխալվում են, եթե կարծում են՝ այդպիսով եվրոպացի դարձան։ «Մենք ինքնատիպ ենք, աշխարհին հետաքրքիր ենք մեր լեզվով, մշակույթով, մեր տեսակով։ Գրեթե միատար բնակչություն ունեցող Հայաստանում տնտեսվարողները զարմանալի լեզվական քաղաքականություն են վարում»,- նշել է նա։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը |