Մոսկվայի բնակչի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել![]() 14 օգոստոսի 2021 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ Սերգեյ Տարասենկոյի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո։ Նա պատվաստվել է փետրվարին։ Ըստ բժիշկների, այդպիսի բարձր մակարդակը վկայում է ամուր իմունային համակարգի մասին, որը լավ է որպես պաշտպանություն վիրուսից, սակայն, կորոնավիրուսով իրական վարակի դեպքում հետևանքները կարող էին բավականին ծանր լինել։ Սերգեյը երկու անգամ է հետազոտվել՝ համոզվելու համար արդյունքում։ Սակայն, արդյունքը ճիշտ էր՝ մոտ մեկ ամիս առաջ նրա մոտ հայտնաբերվել է 27,000 հակամարմին, 2 շաբաթ առաջ՝ մոտ 26,000, գրում է Lenta.ru-ն։ «Ոչ պատվաստումից առաջ, ոչ հետո, ես չեմ հիվանդացել։ Դա հաստատ է, քանի որ աշխատավայրում կանոնավոր ստուգումներ են իրականացվում։ 2 պատվաստումն էլ համեմատաբար թեթև եմ տարել։ Առաջին օրն ընդհանրապես ոչինչ չեմ զգացել, 2-րդ օրը՝ 38 աստիճանից մի փոքր բարձր ջերմություն եմ ունեցել, դա տևել է 2-3 օր։ Եվ, իհարկե, թուլություն։ Բայց այլ ախտանշաններ չեն ունեցել՝ հարբուխ, կոկորդի ցավ»,-ասել է նա։ Ըստ նրա, բժիշկները չեն կարողացել բացատրել, թե ինչով է պայմանավորված իմունիտետի նման հզոր արձագանքը։ Ասել են միայն, որ նրա բախտը շատ է բերել, բայց միևնույն է պետք է ստանալ երկրորդ դեղաչափը՝ կարգն է այդպիսին։ Վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը նշել է, որ Սերգեյ արդյունքները դժվար է գնահատել՝ շատ բան կախված է թեստ համակարգերից և չափման եղանակից։ ՌԴ-ում պանդեմիայի բռնկումից ի վեր կորոնավիրուսվ վարակվել է ավելի քան 6․5 մլն մարդ, մահացել է վարակից 169,683-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |