ՀՀ դպրոցականները բրոնզ են նվաճել Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում![]() 16 օգոստոսի 2021 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցականների թիմը բրոնզե մեդալ է նվաճել Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում։ Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևանից, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Գյումրիի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը՝ Նորաշենի միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։ Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։ 2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար հեղանակով միացել է Երևանի «Քվանտ» վարժարանից: Նախկինում Հայաստանի դպրոցակենները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |