ՄԻՊ-ը Կութի ուղղությամբ կրակոցները հաստատող տեսանյութ է հրապարակել

ՄԻՊ-ը Կութի ուղղությամբ կրակոցները հաստատող տեսանյութ է հրապարակել

PanARMENIAN.Net - ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի հերքումներին, Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների փաստը հաստատող տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 16-ի երեկոյան Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա։

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---