ՀՀ-ում կորոնավիրուսի 504 նոր դեպք կա և 4 մահ![]() 18 օգոստոսի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235,675-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4716 դեպք կա, այլ պատճառով՝ 1139։ Ապաքինվել է ևս 157 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,227 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6593-ի։ Օգոստոսի 17-ին կատարվել է 7219 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,453,950 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |