Բելառուսը շահագրգռված է հայ ներդրողների ներգրավմամբ19 մարտի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը մեծ հետաքրքրություն է դրսեւորում Հայաստանի հանդեպ: Այստեղ որոշակի հնարավորություններ կան, այդ թվում նաեւ առեւտրի զարգացման համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյիի խոսքերով, Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունները վկայում են Բելառուսի հետ համագործակցության զարգացման հնարավորությանը նրանց կողմից մեծ հետաքրքրության մասին:Բելառուսում մարտի 18-20-ն ընթանում է առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական բելառուսահայկական հանձնաժողովի 7-րդ նիստը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ Լուկաշենկոյի հայտարարության, եկել է ժամանակը , երբ ներդրողներին հարկավոր է ներգրավել «նպատակաուղղված կերպով»: «Այսօր հարկ է հասկանալ, որ ընդհանուր առմամբ ներդրումների մասին խոսակցություն վարելը, ինչպես դա եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ, անհեռանկարային է: Ներկայումս հարկավոր է ներդրողներ, հարուստ մարդկանց փնտրել նապատակաոււղղված կերպով, նրանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել», - նախագահի խոսքերը մեջ է բերում ԲելաՊանը: Լուկաշենկոն գտնում է, որ Բելառուսում հարմար պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրողների աշխատանքի համար, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք պետք է մի քանի պայման կատարեն` հարկավոր է արժանանալ վստահությանն ու ապացուցել իր առավելությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |