Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խումբը18 օգոստոսի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին աշխատանքն է վերսկսել Լեռնային Ղարաբաղի գծով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հանձնաժողովի նիստում Մհեր Գրիգորյանը, Շահին Մուսթաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկման հեռանկարները Հարավային Կովկասի տարածաշրջանում և պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մասնակիցները քննարկել են նաև 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։ Նախատեսվում էր, որ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը, սակայն մի քանի ամիս է, ինչ հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել էր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |