Արցախում ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Արցախում ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավ-արևմտյան սահմանին կից մոտ 3 հեկտար խոտածածկ տարածք: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---