Էլինա Դանիելյանը վերջին փուլում հաղթանակ է տարել չինացի շախմատիստուհու Իֆան Հոուի դեմ19 մարտի 2009 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի վերջին 11-րդ փուլում հաղթանակ է տարել մրցաշարի առաջատարերից մեկի` չինացի շախմատիստուհի Իֆան Հոուի դեմ: Նշենք, որ Դանիելայնին մեկ քայլ էր մնում մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելու համար, սակայն հնդիկ շախմատիստուհի Համփի Քոներուն նույնպես կարողացավ հաղթել ֆրանսիացի շախմատիստ Մարի Սեբային, եւ, հավաքելով 8,5 միավոր, հաղթող հանդիսացավ կանանց Գրան-Պրիի առաջին շրջանի առաջին փուլում: Չինաստանի ներկայացուցիչներ Շեն Յանի եւ Իֆան Հոուի պարտիան ավարտվել է ոչ ոքի հաշվով: Դանիելյանն ու Իֆան Հոուն հավասար թվով միավորներ են հավաքել, սակայն պատվավոր երկրորդ տեղը տրվել է հայ շախմատիստուհուն` լրացուցիչ ցուցանիշների հիման վրա:Նեշենք , որ «ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի առաջին շրջանի մրցումները տեղի կունենան 2009-2010 թվականներին եւ բաղկացած կլինեն վեց մրցաշարից, որոնց կմասնակցի աշխարհի 18 ուժեղագույն շախմատիստուհի: Վերջիններիցս յուրաքանչյուրը պետք է մասնակցի չորս մրցաշարի: ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը 2010 թվականի վերջին հանդիպում կունենա ՖԻԴԵ-ի աշխարի չեմպիոնի հետ: 11-րդ փուլի արդյունքներն են` Մարի Սեբա (Ֆրանսիա)-Համփի Քոներու (Հնդկաստան) - 0:1 Էլինա Դանիելյան (Հայաստան)-Չժաո Սյուէ (Չինաստան) - 0:1 Շեն Յան (Չինաստան)- Իֆան Հոու (Չինաստան) - 0,5:0,5 Մայա Չիբուրդանիձե (Վրաստան)-Ֆիերո Բակերո Մարտա (Էկվադոր) - 0:1 Զեյնաբ Մամեդյարովա (Ադրբեջան)-Յիլդիզ Բեթյուլ Քեմրե (Թուրքիա) - 0,5:0,5 Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)-Պիա Կրամլին (Շվեդիա) -0:1: Մրցաշարի վերջնական դասավորություն է` 1. Համփի Քոներուն - 8,5 2. Էլինա Դանիելյան - 8 3. Իֆան Հոու- 8 4.ՉԺաո Սյուէ- 7,5 5. Մարի Սեբա- 6 6.Ֆիերո Բակերո Մարտա - 5,5 7. Պիա Կրամլին- 5,5 8.Անտոանետա Ստեֆանովա - 5 9. Մայա Չիբուրդանիձե -5 10. Զեյնաբ Մամեդյարովան - 2,5 11. Շեն Յան - 2,5 12. Յիլդիզ Բեթյուլ Քեմրե -2: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |