ՄԻՊ․ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար եկամտի նոր աղբյուրներ են պետք![]() 20 օգոստոսի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նշվում է, որ շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից, ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Մարդկանց խնդիրները, կարիքները գնահատելու համար ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ: «Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են և մեր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ: 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի շատ բնակավայրեր սահմանամերձ են դարձել, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգությունից մինչև սեփականության խախատված իրավունքներ։ Բնակիչներից շատերը զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից, որոնք նրանց ապրուտի միջոցն էին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |