Արմենպրես․ ԱՄՆ-ն հորդորում է ՀՀ-ին ու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո![]() 21 օգոստոսի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան և հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այդ մասին ասվում է «Արմենպրեսի» հարցմանն ԱՄՆ պետքարտուղարության պատասխանի մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», - ասված է Պետդեպի պատասխանի մեջ: Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանում բնակվող մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրակոցներն ու միջադեպերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Հայկական կողմը նաև զոհեր ունի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |