ՄԻՊ-ը փաստագրել է Ալիևի վերջին ելույթների հայատյաց և թշնամական հայտարարությունները21 օգոստոսի 2021 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի՝ CNN Türk-ին հարցազրույցի և Քարվաճառ ու Բերձոր այցերի ժամանակ նրա ունեցած ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և ուղարկել ԱԺ բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով: «Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը: Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն)»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: «Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով», - ասվում է գրառման մեջ։ «CNN Türk»-ին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հայկական զինված ուժեր Արցախում չպետք է լինեն։ Նա նաև կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Իսկ գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ժամանակ Ալիևն ասել է, որ որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ «Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է, եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |