Երեւանում կկայանա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում մարտի 31-ին` ժ.15:00-ին, տեղի կունենա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը: Կայքի բացման առիթը կայանում է նրանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակում» ծրագրով գլուխգործոց է հռչակվել հայկական դուդուկի երաժշտությունը



Կայքը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ «Ի նպաստ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման եւ տարածման ճապոնական հիմնադրամի» ֆինանսավորմամբ:Կայքի շնորհանդեսի առթիվ Հայաստան կժամանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան, փարիզյան գրասենյակների ներկայացուցիչները:



Շնորհանդեսը կուղեկցվի համերգային գողտրիկ ծրագրով` մասնակցությամբ Գեւորգ Դաբաղյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աննա Մայիլյանի, Կարինե Հովհաննիսյանի:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---