Համայնքապետ․ Մարտակերտի Քոլատակում 13 ընտանիք է վերաբնակեցվել21 օգոստոսի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքն ունի 345 բնակիչ. բոլորն էլ պատերազմից հետո վերադարձել են և շարունակում են արարել սեփական հողի վրա:Այս մասին ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։ «Գյուղում վերաբնակեցվել է 13 ընտանիք. նրանց համար տներ են վերանորոգվել: Դպրոցը՝ 52 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Այս ուսումնական տարում աշակերտների թիվը կավելանա քսանհինգով: Մանկապարտեզ չունենք. բայց մանկապարտեզի ենթակա 25 սան ունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Մինչ պատերազմը վերանորոգվում էր գյուղի հանդիսությունների սրահը, պատերազմական գործողություններից հետո աշխատանքները վերսկսվել են. մոտ մեկ շաբաթից շենքը պատրաստ կլինի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ոռոգման ջրի խնդիր։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն օր օրի դրա անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ բարեբախտաբար պատերազմի ընթացքում գյուղում ոչ տներ են ավերվել, ոչ էլ մարդկային կորուստ են ունեցել: Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ՝ ավելացնելով անասնագլխաքանակը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |