Օգոստոսի 23-ին ընդունվել է ՀՀ Անկախության հռչակագիրը![]() 23 օգոստոսի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - 1990թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվել է Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Դրանով վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը` Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։ Հռչակագիրը բաղկացած էր 12 կետից, վերջինով ամրագրվում էր, որ այն հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |