«Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին․ Արձագանքը համարժեք կլինի23 օգոստոսի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ «արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք»։ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, կատարելով (վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով։ Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ»,- ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։ Դաշինքը պատահական չի համարում, որ այս «խայտառակ որոշումը» կայացվել է սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: «Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք», - ասված է հայտարարության մեջ։ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Չարչյանի կալանավորման որոշմանը, գրել է, որ պրոֆեսորն այժմ՝ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությամբ, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայության դեպքում։ «Իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն»,-ասվում է գրառման մեջ։ Վերաքննիչը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Վդերջինս ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |