Արցախում 50 մետրանոց ՌԴ դրոշ է ցուցադրվել![]() 23 օգոստոսի 2021 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Արցախում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՌԴ Պետական դրոշի օրվան, որին մասնակցել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները։ Միջոցառումը մեկնարկել է ՌԴ պետական դրոշի բարձրացմամբ, որն ուղեկցվել է ՌԴ օրհներգի կատարմամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Միջոցառումն ավարտվել է ՌԴ 50 մ երկարությամբ դրոշի ցուցադրումով և հանդիսավոր երթով, զուգահեռ հայրենասիրական երգերի կատարմամբ։ «Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի պետական դրոշի օրվան։ «Մենք միասնական ենք» կազմակերպության կամավորների հետ միասին Ռուսաստանից բերվել է 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշը»,- ասել է զորախմբի հրամանատարի տեղակալ Օլեգ Եգորովը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես խաղաղապահ զորախմբի զինծառայողներ, այնպես էլ կամավորներ։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմից հետո և կոչված են ապահովելու հրադադարի պահպանումն Արցախում և թույլ չտալու իրավիճակի սրացում հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |