ՀՀ-ում կորոնավիրուսի 537 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 537  նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 238,422-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4768 դեպք կա, այլ պատճառով՝ 1148։

Ապաքինվել է ևս 226 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,719 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7787 -ի։

Օգոստոսի 23-ին կատարվել է 6559 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,495,669 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---