Ալիևը հորդորել է ադրբեջանցիներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»![]() 24 օգոստոսի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին կեղծ պատմական պահանջներ է ներկայացրել ՀՀ հասցեին՝ հայտարարելով, թե ՀՀ որոշ բնակավայրեր ու շրջաններ պետք է անվանել «բնիկ ադրբեջանական անվանումներով»։ Այդ մասին գրել է Caspian News-ը։ Այցելելեով 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Արցախի շրջաններ՝ Ալիևը հորդորել է ադրբեջանցի լրագրողներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»։ «Բասարքեչարի շրջանը Հայաստանում Վարդենիս են անվանում, բայց իսկական անվանումը Բասարքեչար է։ Գյոկչայի շրջանը հինավուրց ադրբեջանական հող է»,-ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Սևանի ավազանն ու Գեղարքունիքի մարզը։ Ալիևը բազմիսց է անհիմն պնդումներ անում և հայտարարում, թե Երևանը, Սյունիքի մարզը և Սևանա լիճը «Ադրբեջանի պատմական հողերն են»։ Ապրիլին, խոսելով այդ մասին և ասելով, թե Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ներկայացնում, սակայն հավելել է․ «Մենք կվերադառնանք այնտեղ ինչո՞ւ ոչ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |