Փաշինյան․ Ադրբեջանի հետ սահմանազատումը պետք է օր առաջ սկսել, բայց սահմանի իրավիճակը լրջագույն խոչընդոտ է![]() 24 օգոստոսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության տեսակետից մեծ նշանակություն կունենա սահմանազատումը և սահմանագծումը Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Նա նշել է, որ թեև Ադրբեջանի պարագայում դա բավականին բարդ է, բայց ինքը համոզված է, որ Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել սահմանազատման, սահմանագծման աշխատանքները։ «Անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, իհարկե, լրջագույն խոչընդոտ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները մեկնարկելու համար»,-ասել է նա։ Փաշինյանը կրկնել է այն դրույթը, որ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է հետ քաշվեն՝ որպես ուղենիշ հիմք ընդունելով ԽՍՀՄ քարտեզները։ Ըստ նրա, նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Տեղ, Մեղրի սահմանային հատվածներում։ Նա ասել է, որ ՀՀ բնակչության մեծ մասը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատմանը և սահմանագծմանը և ՀՀ կառավարությունը գնալու է այդ ճանապարգով։ Վարչապետը հավելել է, որ այդ գործընթացը պետք է սկսվեր գարնանը, սակայն, քաղաքական աղմուկի պատճառով հնարավոր չեղավ դա անել: Նա հավելել է, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում, շարունակվում է աշխատանքը նաև ՀԱՊԿ-ի հետ։ Անդրադառնալով Վրաստանի հետ սահմանին՝ վարչապետը նշել է, որ այդ երկրի հետ սահմանազատման աշխատանքներն ընթանում են 1997-ից և որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել այդ երկրի հետ հարաբերությունների վրա։ Ըստ նրա, «Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ սահմանների հարցը ԽՍՀՄ ժամանակ է լուծվել»։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է՝ նշելով, սակայն, որ դա բարդ գործ է։ Նա ասել է, որ դա անվտանգության ռազմավարական մարտահրավեր է ՀՀ համար՝ հավելելով, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ, այլ բոլորի ուշադրությունն է հավիրում այդ հարցի վրա։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |