Տարմո Ռյույտելը հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ խաղում Էստոնիայի հավաքականի կազմը

PanARMENIAN.Net - Էստոնիայի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույտելը հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի խաղերում Էստոնիայի հավաքականի կազմը: Էստոնիայի հավաքականում բացակայում է երկու գլխավոր խաղացող` հարձակվող Անդրես Օպերը եւ հարձակվող Անդրեյ Ստեփանովը, որը փնտրում է կարիերիան շարունակելու նոր տարբերակներ:



«Իրավիճակը փոքր-ինչ անսովոր է. անընդմեջ երկու խաղ, եւ մենք ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում միասին կլինենք: Միասին հավաքվելով, կորոշենք, թե դարպասապահներից ով կմեկնի Հայաստան: Բոլոր դեպքերում, պահեստային տարբերակներ պետք է լինեն: Չորս դարպասապահն էլ նույն մակարդակի են, եւ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է թիմին», - Ռյույտելի խոսքերը մեջ է բերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



Այդ հավաքականների առաջին խաղը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանում, պատասխան խաղը` ապրիլի 1-ին Թալլինում:



Էստոնիայի հավաքականի կազմն է.



Դարպասապահներ` Սերգեյ Պարեյկո («Տոմ»), Պավել Լոնդակ («Բուդե-Գլիմտ»), Միխկել Ակսալու («Ֆլորա»), Արթուր Կոտենկո («Վիկինգ»):



Պաշտպաններ` Գերտ Կամս («Ֆլորա»), Ռայո Պիրոյա («Ֆրեդրիկստադ»), Ալո Բյարենգրուբ («Բուդե-Գլիմտ»), Էնար Յագեր («Օլեսուն»), Ռագնար Կլավան («Ալկմաար»), Դմիտրի Կրուգլով («Նֆետչի»), Տաավի Ռյախն («Էկրանաս»):



Կիսապաշտպաններ` Յոէլ Լինդպերե («Տրոմսե»), Ալեքսանդր Դմիտրիեւ («Խենեֆոս»), Տարմո Կինկ («Դոր»), Կոնստանտին Վասիլեւ («Նաֆտա»), Մարտին Վունկ («Ֆլորա»), Ատս Պուրյե («Ինտեր» Տուրկու), Սանդեր Պուրի («Լեւադիյա»):



Հարձակվողներ` Կայմար Սաագ («Սիլկեբորգ»), Վլադիմիր Վոսկոբոյնիկով («Տորպեդո» Մոսկվա), Քրիստեն Վիյկմյաէ («Յոնչեպինգ»), Սերգեյ Զենեվ («Կարպատներ»):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---