ՀՀ-ում կորոնավիրուսի 634 նոր դեպք կա և 12 մահ![]() 25 օգոստոսի 2021 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239,056-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 12 դեպք է գրանցվել, 10 -ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4778 դեպք կա, այլ պատճառով՝ 1150: Ապաքինվել է ևս 200 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,919 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8209-ի։ Օգոստոսի 24-ին կատարվել է 8516 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,504,158 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |