«Պատիվ ունեմը» և «Հայաստանը» խստորեն դատապարտել են ԱԺ-ում միջադեպը

«Պատիվ ունեմը» և «Հայաստանը» խստորեն դատապարտել են ԱԺ-ում միջադեպը

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները խստորեն դատապարտել են խորհրդարանում օգոստոսի 24-ին տեղի ունեցած «խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ»: Այդ մասին ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ։

«Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ:

Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման ժամանակ, որը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ է գրանցվել։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասել էր. «Հիմա Ազգային ժողովի ամբոինին կանգնած անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել...»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրելու նպատակով դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներն։ Քաշքշուկ սկսվեց։ Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դուրս տարան Աննա Մկրտչյանին։ Թեև այդ ընթացքում ԱԺ-ում ընդմիջում էր հայտարարվել, քաշքշուկը պատկերող տեսանյութ է հրապարկել «Հայաստան» դաշինիքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---