Թռնող շշեր, կոտրված ակնոց. Նոր ԱԺ-ն շարունակում է աշխատել նոր մթնոլորտում25 օգոստոսի 2021 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում, որտեղ շարունակվում են պատգամավորների ելույթները կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ, նոր միջադեպ է գրանցվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով բանակի խնդիրների մասին, ասել է՝ ում օրոք եղել են բանակից փողով կամ զանգով ազատվելու դեպքեր, հայրենիքի դավաճան է: Դահլիճից արձագանքել է ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։ Սարգսյանն ամբիոնից ասել է՝ «քեզ հետ ով ա, արա»։ Դրանից հետո նրա ուղղությամբ շիշ են նետել, ապա՝ պատգամավորները սկսել են շշեր նետել իրար վրա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրել է դահլիճ և ընդմիջում հայտարարել: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասել է, որ իշխանության ներկայացուցիչն իր ելույթով է հրահրել հրմշտոցը։ Նա նշել է նաև, որ իր ակնոցը կոտրվել է և չի տեսել՝ դահլիճում էր արդյոք վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։ ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել նաև օգոստոսի 24-ի նիստում՝ նույն քննարկման ժամանակ. ծրագիրը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասել էր. «Հիմա Ազգային ժողովի ամբոինին կանգնած անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել...»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրելու նպատակով դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներն։ Քաշքշուկ սկսվեց։ Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դուրս տարան Աննա Մկրտչյանին։ Թեև այդ ընթացքում ԱԺ-ում ընդմիջում էր հայտարարվել, քաշքշուկը պատկերող տեսանյութ է հրապարկել «Հայաստան» դաշինիքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար |