Կապառոսը հրապարակել է ֆուտբոլի հավաքականի կազմը. Մխիթարյանը հրավիրվել է առաջիկա խաղերին25 օգոստոսի 2021 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք հրավիրվել են հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Եվրոպայի գոտու J խմբի հանդիպումներին: Հրավիրվել է նաև իտալական «Ռոմայի» և հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ընդհանուր առմամբ, 27 ֆուտբոլիստ է հրավիրվել։ Այդ մասին ասվում է ՀՖՖ Twitter-ի միկրոբլոգում։ Կազմը հետևյալն է. Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»): Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»): Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»): Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Իշխան Գելոյան («Կալինինգրադ»): Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում ՀՀ-ն կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) և Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հետ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |