«Փաստինֆո»․ «Հայաստան» դաշինքից պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց![]() 25 օգոստոսի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում վնասվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանի աչքը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Ազգային ժողովում շարունակվող կառավարության ծրագրի քննարկումն անցնում է լարված մթնոլորտում, միջադեպերն իրար են հաջորդում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով բանակի խնդիրների մասին, ասել է՝ ում օրոք եղել են բանակից փողով կամ զանգով ազատվելու դեպքեր, հայրենիքի դավաճան է: Դահլիճից արձագանքել է ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։ Սարգսյանն ամբիոնից ասել է՝ «քեզ հետ ով ա, արա»։ Դրանից հետո նրա ուղղությամբ շիշ են նետել, ապա՝ պատգամավորները սկսել են շշեր նետել իրար վրա։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրել է դահլիճ և ընդմիջում հայտարարել: Դրան հաջորդել է մեկ այլ միջադեպ, որի ընթացքում պատգամավորները հայհոյել են միմյանց, հարվածներ հասցրել։ Նիստը կրկին ընդմիջվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |