ՀՀ ԱԳՆ. Հայոց ցեղասպանության հարցը երբեք քննարկման առարկա չի եղել թուրքական կողմի հետ

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ Թուրքիայի արտգործնախարարը կարող է ասել, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են 1915 թվականի իրադարձությունները: Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն կարող էր անել, որովհետեւ թուրքական կողմի հետ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի եղել»,-ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը այսպես է մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այն հայտարարությունը, իբրեւ թե «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քնարկվում են 1915թ. սպանությունները»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---