ԿԳՄՍՆ․ Պատմության դասագրքերը չեն խմբագրվում25 օգոստոսի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարարն Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները: Նա ասել է, որ պատմության դասագրքերը չեն խմբագրվում։ «Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,– ասել է Անդրեասյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ է համարել նման լուրերը։ Ավելի վաղ Անդրեասյանը, անդրադառնալով ուսումնական պլաններին, հայտարարել էր, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։ Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել՝ կյանքին վտանգ չի սպառնում Նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն |