ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը՝ «Նոր ալիք» երգի մրցույթի հաղթող![]() 25 օգոստոսի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է Սոչիում տեղի ունեցած «Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում։ 23-ամյա երգիչն առաջատար էր մրցույթի հենց առաջին օրից։ Առաջին երկու փուլում նա կատարել է Բեյոնսեի Listen և Արամ MP-3-ի «Կուզես» երգերը, գրում է «Նովոստի Արմենիան»։ Մրցույթի վերջին՝ 3-րդ օրը, նա կատարել է հատուկ իր համար Դավիթ Բադալյանի գրած երգը։ Մրցութային 3 օրվա ընթացքում Սարո Գևորգյանը հավաքել է 267 միավոր՝ 6 միավորով գերազանցելով իր մոտակա մրցակից բուլղարացի Դենիցա Կարասլավովային։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |