Առարկայի միակ մասնագետ ուսուցիչներին եռամսյա հավաքից ազատելու հարցով ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ-ին

Առարկայի միակ մասնագետ ուսուցիչներին եռամսյա հավաքից ազատելու հարցով ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ-ին

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է պաշտպանական գերատեսչությանը, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա, քանի որ մենք վերապատրաստել ենք նրանց։ Այսինքն` շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,–ասել է Անդրեասյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։

Փոխնախարարը հիշեցրել է, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։ Օրինակ, կարելի է ՆԶՊ-ն (նախնական զինվորական պատրաստությունը) որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից և ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։

Փոխնախարարը հավելել է, որ ՊՆ գործընկերների հետ ուսուցիչների զորակոչման համար պետք է խելամիտ լուծումներ գտնեն։

Օգոստոսի 5-ին մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։ ՊՆ–ն հայտարարել է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---