Գյուղապետ․ Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել26 օգոստոսի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելուն, ասել է, որ արդյունքում Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից։ «Եթե Գորիսի ու Կապանի մեջտեղի գյուղը, վերջին գյուղը Գորիս համայնքի Շուռնուխն է, ու եթե Շուռնուխը փակ է՝ մայրուղին չի աշխատելու։ Չգիտեմ հետո ինչ է լինելու»,- ասել է համայնքի ղեկավարը, գրում է «Փաստինֆոն»։ Արշակյանը տեղեկացրել է, որ հայ սահմանապահներն իրենց տեղում կանգնած են, գյուղի բնակիչներն էլ անցել են ինքնապաշտպանության, ևս իրենց տեղում են։ «Հասկանում են, որ պետք է զգույշ լինեն, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել, չենք հասկանում»,-ասել է նա։ Արշակյանը տեղեկացրել է, որ բանակցությունների վերսկսման մասին տեղեկություն չունի՝ հնարավոր էլ չէ իմանալ, քանի որ ճանապարհները փակ են, տեղաշարժը չի թույլատրվում։ «Անհանգստություն կա, որովհետև նման բան տեղի չէր ունեցել այսքան ժամանակ»,-ասել է նա։ Շուռնուխից գործող այլընտրանքային ճանապարհ այս պահին չկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |