Փաշինյան․ 3777 զոհ ունենք՝ այն թիվն է, ում մահը հաստատված է վկայականով26 օգոստոսի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակել։ «Ունենք 3777 զոհ, որոնցից 3702-ը զինվորական, 75-ը՝ քաղաքացիական, անհետ կորած անձանց թիվը 243 է»,- ասել է նա։ Օգոստոսի 24-ին ԱԺ-ում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3773 զոհ և 243 անհետ կորած: Օգոստոի 24-ի և օգոստոսի 26-ի թվերի միջև տարբերությունը Փաշինյանը բացատրել է նրանով, որ ԴՆԹ նույնականացումներ են եղել և ինքը հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։ Վարչապետը նշել է նաև, որ տեղյակ է, որ խմբակցությունների հետ հանդիպմանը ԳՇ պետի տեղակալը այլ թիվ է ներկայացրել։ «Եթե այլ թիվ է ներկայացրել, թող գա, ինձ գրավոր զեկուցի իր ասած թիվը և հիմնավորի»,-ասել է նա։ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը նշել էր, որ այլ հանդիպումներում խմբակցությանը զոհերի այլ թիվ է ներկայացվել, մոտ 200 անձի տարբերությամբ։ Նա հորդորել էր ճշտել և հստակ պարզաբանել զոհերի թիվը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |