Նախարար․ Covid-19-ով վարակվածների համար կարող է ծավալել մինչև 2700 մահճակալ27 օգոստոսի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակին, հայտարարել է, որ Covid-19-ով վարակվածների համար նախատեսված 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է։ Նա հավելել է, որ պատրաստ են ծավալելու մինչև 2600-2700 մահճակալ։ Նա ասել է` պետությունն ամեն ինչ անում է, որ մահճակալները համալրվեն, բայց մասնագետները սահմանափակ են։ Նախարարը հայտնել է, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է 700 վարակակիր։ Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին 7114 պատվաստում է արվել, իսկ ընդհանուր առմամբ՝ 267,504։ Ըստ Ավանեսյանի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը, ըստ որի բոլոր տնտեսվարողները պետք է 14-օրը մեկ աշխատակիցների ՊՇՌ թեստի պատասխանները ներկայացնեն, կնպաստի պատվաստվել ցանկացողների թվի կտրուկ աճին: Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |