Փաշինյան․ Թուրքիայի ազդակները կգնահատենք՝ դրականին դրականով կպատասխանենք![]() 27 օգոստոսի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, կառավարության նիստում ասել է, որ Թուրքիայի կողմից որոշակի հրապարակային դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք», - ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Նա ասել է, որ դա հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և հույս է հայտնել, որ իրավիճակը արագ կկարգավորվի։ Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |