Անհետ կորածների հարազատները կառավարությանը մի քանի օր են տվել՝ հարցերին պատասխանելու

Անհետ կորածների հարազատները կառավարությանը մի քանի օր են տվել՝ հարցերին պատասխանելու

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների հարազատներին, որոնք գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց, վարչապետի աշխատակազմից հրավիրել են Կառավարություն՝ հանդիպման։ Ընդունարանում հարազատներին ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Վարչապետը նրանց չի ընդունել, քանի որ վարում էր կառավարության նիստը, դրանից առաջ էլ հանդիպում ուներ։

Ծնողները գործադիր մի քանի օր ժամանակ են տվել՝ մի շարք հարցերին լուծում տալու համար, գրում է «Փաստինֆոն»։

Զինծառայողներից մեկի հարազատը տեղեկացրել է, որ պայմանավորվել են՝ մի քանի օր ժամանակ տրամադրել կառավարությանը, պատասխանները կստանան երբ կառավարությունից իրենց հաջորդ հանդիպման օրվա մասին կտեղեկացնեն։

Անհետ կորած զինծառայողների հարազատները օգոստոսի 26-ի ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց և գիշերն այնտեղ են անցկացրել։ Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---