Ավանեսյան․ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի պատվաստվածները, հղիները, հակացուցում ունեցողները![]() 27 օգոստոսի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։ Նախարարը նշել է, որ պատվաստվել ցանկացողների թիվը դրանից կտրուկ կաճի: «Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները», - ասել է նա։ Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին իրականացվել է կորոնավիրուսի դեմ 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ, իրականացվել է 267,504 պատվաստում։ Ավանեսյանն ասել է, որ չինական պատվաստանյութի և Astrazeneca-ի մատակարարումների հետ կապված խնդիր չկա։ «Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V»-ին, ապա արտադրման գործընթացի դանդաղելու պատճառով մատակարարման որոշակի խնդիրներ էին առաջացել, սակայն հաջորդ շաբաթ սպասվում է պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը»,-ասել է նա։ Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |