Team Telecom Armenia-ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր![]() 27 օգոստոսի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Գործակցության շրջանակում Team Telecom Armenia-ն դառնում է ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ՀՖՖ խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքներն արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում: «Ֆուտբոլն աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է, ուստի խորհրդանշական է, որ Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունը սկսում է հենց ազգային թիմի հետ», -նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք», - նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |