Vbet-ը` «Վորսկլա» և «Ալեքսանդրիա» ուկրաինական ֆուտբոլային ակումբների գործընկեր![]() 27 օգոստոսի 2021 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսը Vbet ընկերության համար նշանավորվել է ուկրաինական սպորտային աշխարհում նոր գործակցությունների հաստատմամբ։ Պոլտավա քաղաքը ներկայացնող «Վորսկլա» Ֆուտբոլային ակումբի հետ 2021-2022 մրցաշրջանի համար գործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Վորսկլան» հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող, դինամիկ զարգացող ֆուտբոլային ակումբ է, որն իր առջև դնում է ամենաբարձր նպատակները։ Vbet-ը նաև ներկայացված կլինի թիմի խաղաշապիկին և մարզումային համազգեստին։ 2021-2022 մրցաշրջանից առաջ «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբը մեծ փոփոխությունների է ենթարկվել թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Թիմը փորձելու է որակյալ և հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրել այս մրցաշրջանում՝ պայքար մղելով բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար։ Vbet-ը այս մրցաշրջանից սկսած «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է։ Թիմի մարզումային և խաղային շապիկներին կլինի Vbet տարբերանշանը։ «Ալեքսանդրիա» և «Վորսկլա» ֆուտբոլային ակումբները ևս միացան Vbet-ի մեծ ֆուտբոլային ընտանիքին, որտեղ արդեն ընդգրկված են այնպիսի համաշխարհային ֆուտբոլային ակումբներ ինչպիսին են ֆրանսիական «Մոնակոն» և անգլիական «Պորտսմուտը»։ Vbet ընկերությունն ավելի վաղ՝ այս ամռանը, դարձել է Ուկրաինայի ֆուտբոլային գլխավոր մրցաշարերի՝ պրեմիեր լիգայի և երկրի գավաթի խաղարկության գլխավոր հովանավորը, իսկ մրցաշարերն համապատասխանաբար վերանվանվել են Vbet Liga և «Vbet Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթ»։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |