Համայնքապետ․ Ադրբեջանցիները կրակել են Կութի ուղղությամբ

Համայնքապետ․ Ադրբեջանցիները կրակել են Կութի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերն օգոստոսի 27-ի երեկոյան` ժամը 22-23-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և դիրքերի, և բնակավայրի վրա»,–ասել է նա։

Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ և վնասներ չկան։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---