Սիսիան-Գորիս ճանապարհի մոտակայքում մոտ 20 հա խոտածածկույթ է այրվել![]() 30 օգոստոսի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Սիսիան-Գորիս ճանապարհի հարակից տարածքում մոտ 20 հա խոտածածկույթ է այրվել։ Օգոստոսի 29-ին՝ ժամը 14:09-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ճանապարհի 23-րդ կմ-ին հարակից խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |