ՀՀ ՊՆ. Բաքուն կոպտորեն խախտում է հայ զինծառայողների իրավունքները20 մարտի 2009 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորները ենթարկվում են հոգեբանական, բարոյական ճնշման, բռնությունների, որի հետեւանքով նրանք ստիպված են հանդես գալ շինծու հայտարարություններով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունների նման վերաբերմունքը ռազմագերիների հանդեպ միջազգային իրրավունքի ,մասնավորապես, Ժնեւի երրորդ եւ չորրոդ կոնվենցիաների կոպիտ խախտում է: «Հայկական կողմը միշտ ապահովել է ադրբեջանցի գերիների իրավունքները, մասնավորապես, իրագործել է նրանց բժշկակն օգնություն ստանալու, հարազատների հետ կապ պաշտպանելու իրավունքը»,-ասվում է պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ: «Ադրբեջանական պաշտոնական կառույցների նման մոտեցումը ռազմագերիներին, ինչպես նաեւ վերջիններիս` հարազատների եւ ծնողների հետ շփումից, նամակագրական կապից զրկելը հանդիսանում է միջազգային իրավունքի, մասնավորապես, Ժնեւյան 3-րդ եւ 4-րդ կոնվենցիաների կոպիտ խախտում: Մինչդեռ հայկական կողմը մշտապես ապահովում է ադրբեջանցի ռազմագերիների` խոսքի, հարազատների հետ շփման, բժշկական օգնություն ստանալու եւ այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն: Դրան ի հակառակ, ադրբեջանական կողմը մինչ օրս ԿԽՄԿ միջոցով չի ներկայացրել ՀՀ քաղաքացի, ռազմագերի Պարույր Սիմոնյանի վերաբերյալ որեւէ հավաստի փաստաթուղթ եւ տեղեկատվություն: Ավելին, գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Պ.Սիմոնյանին ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից չի ընձեռվել իր իրավունքներից օգտվելու եւ ոչ մի հնարավորություն, ինչը վերոնշյալ կոնվենցիաների կոպիտ խախտում է: Ադրբեջանական ռազմագերիները, ովքեր ՀՀ կողմից, միջազգային նորմերին համապատասխան, վերադարձվել են Ադրբեջան, մեր հավաստի տվյալներով, ենթարկվում են կտտանքների, ինչի վերաբերյալ փաստերն աղաղակող են. վերջիններիս հանդեպ, որպես կանոն, իրականացվում է քրեական հետապնդում` արդյունքում դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հավաստում է իր անվերապահ մոտեցումը միջազգային ընդունված նորմերին եւ միջազգային կառույցների ու հանրության, հատկապես ՄԱԿ-ի եւ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ռազմագերիներին որպես արտաքին եւ ներքին քարոզչության առարկա օգտագործելու հանգամանքին` պահանջելով վերջ տալ այդ անմարդկային եւ արդի ժամանակաշրջանին անհարիր պետական գործունեությանը: Հիշեցնում ենք նաեւ, որ ՀՀ ԶՈւ բոլոր զինծառայողները, այդ թվում նաեւ ռազմագերիները, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, իսկ նրանց ազատությունն ապահովելու նպատակով հետագայում եւս ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները: Պաշտպանության նախարարությունը` դատապարտելով հայ զինվորի գերեվարման ամեն մի դեպք, ենթարկել ու ենթարկելու է դրանք մանրակրկիտ ուսումնասիրման, քննության են առնվելու բոլոր հանգամանքները, արվելու են համապատասխան հետեւություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է Ադբեջանի հատուկ ծառայությունների խարդավանքներին եւ սադրանքներին զոհ դարձած ու գերեվարված հայորդիներին. զինվորներ, լիովին հասկանում ենք, թե ինչ անմարդկային իրադրությունում եք գտնվում ներկայումս ադրբեջանական գերության մեջ: Քաջատեղյակ ենք նաեւ, թե ինչ ստոր քայլերի են ընդունակ ադրբեջանական հատուկ ծառայությունները: Այո, դուք թույլ եք տվել զինվորական ծառայության կարգապահական նորմերի խախտում, ինչի արդյունքում մոլորվել եւ հայտնվել եք թշնամու ձեռքում: Բայց դուք Հայրենիքի զավակներն եք եւ վստահ եղեք, որ անգամ սխալի համար արժանավայել պատասխանատվություն կրելը հայ տղամարդուն եւ զինվորին բնորոշ հատկանիշ է: Ուստի, դուք կարող եք ձեր կյանքի փրկության համար թշնամու նկատմամբ իրագործել ցանկացած խորամանկություն, հնար եւ հարթել Հայրենիք վերադառնալու ճանապարհը: Հիշեք, որ Հայրենիքը, ինչպես նաեւ ձեր ծնողներն ու հարազատները միշտ սպասում են ձեր վերադարձին: Սա է հայրենյաց հողի կոչը ձեզ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Փետրվարի լույս 28-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության բանակի երեք ժամկետային զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանն ու Արթուր Սարգսյանը անհայտ հանգամանքներում անցել են ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը: Ավելի վաղ գերության մեջ էր հայտնվել շարքային Պարույր Սիմոնյանը, որին ստիպեցին հարցազրույց եւ ցուցմունքներ տալ հայկական բանակի դեմ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |