Խաչատուրովի համար սահմանը հատելու արգելքը վերացվել է![]() 30 օգոստոսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշել է բավարարել միջնորդությունը՝ վերացնելով ՀԱՊԿ նախկին քարտուղար, ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը։ Այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին, գրում է Panorama.am-ը։ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 30-ին շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները: Մինչ բողոքների քննությանն անցնելը, դատավորը հայտարարել է, որ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։ Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Պաշտպանության կողմը միացել է միջնորդությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը չի առարկել միջնորդությանը: Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |