2021-ի հուլիսին ՀՀ պետպարտքը կազմել է մոտ $9 մլրդ31 օգոստոսի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2021-ի հուլիսին ՀՀ պետական պարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 12%-ով: Հունիսի համեմատ պետական պարտքն աճել է 1.1%-ով, տեղեկացնում է EconoMood-ը` Ֆինանսների նախարարության հաշվետվության վրա հղումով։ Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետպարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը կազմել է $6.6 մլրդ, իսկ ներքին՝ $2.3 մլրդ: 2021-ի հուլիսին պետպարտքն ավելացել է ներքին պարտքի հաշվին. դիտարկվող ժամանակահատվածում ներքին պարտքն ավելացել է 4.8%-ով, իսկ արտաքին պարտքն էական փոփոխություն չի կրել: Կենտրոնական բանկի պարտքը հուլիսին կազմել է 465.2 մլն դոլար: Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով գրանցվել է շեշտակի աճ՝ մոտ 3 անգամ, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական փոփոխություններ չեն կրել: Մինչդեռ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն աճել են 0.05%-ով, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական կերպով չեն աճել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |